Search
Close this search box.

Նոր հաղորդագրություն Արցախից

Հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած ռամամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում։

ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։
Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն