Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը Հայաստան համահայկական հիմադրամի փողը վերցրեց և մսխեց․ Արմեն Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը հայերի կողմից հանգանակված Հայաստան համահայկական հիմադրամի փողը վերցրեց և մսխեց։ Ուրեմն` հավաքվել էր մոտավորապես 170 միլիոն դոլար։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է իր դրածո »Համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանին բյուջե մուտքագրել այդ գումարից 52 միլիարդ 700 միլիոն ՀՀ դրամը։ Դրանից հետո այդ փողը բյուջե մուտքագրելու նպատակով` ընդունվում են որոշումներ և այդ որոշումներից` 9-ից` 7-ը կորում են։ Այդ որոշումները չեն ուղարկվում նույնիսկ հիմնադրամի խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին, որովեհտև եթե ուղարկվեին, ապա նրանք հարց կտային` ի՞նչի համար են հիմնադրամի հաշվից հանվում այդ գումարները։

Այս հարցով Արմեն Սարգսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, որ վերականգնեն այդ գումարը, եթե չվերականգնվի, ապա ԱՄՆ հարկ վճարողները կարող են ունենալ լուրջ խնդիրներ ԱՄՆ հարկային մարմինների հետ». Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան