Search
Close this search box.

Ո՞նց եք խորոված ուտելու… ո՞նց եք խմելու ու ծիծաղելու, երբ սևազգեստ մայրերը ողբում են զոհված զինվորների գերեզմաններին. Արցախում անհետ կորած զինվորի մայր

Արցախում անհետ կորած համարվող Սենո Երկանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ժողովուրդ, ես մտածում էի՝ մենք հզոր ազգ ենք, իրար բռնած, իրար դարդն ու ցավը հոգացող։ Սաղ սուտ ա։ Չկա նման բան։Եղունգ ունե՞ս, գլուխդ քորի, հիմա սենցա։ Խոսում են մեծ-մեծ, մթամ ցավում են։ Դուրս ես գալիս փողոց, տեսնում ես թե ոնց են արագ արագ առևտուր անում՝ քանի չի վերջացել ապրանքը, տոնածառ են առնում, խաղալիքներ։ Մնացածն էլ որպեսզի հարևանները չիմանան, Դիլիջանի, Ծաղկաձորի ու մնացած տեղերի հյուրանոցներն են զբաղեցնում, քանի տեղ կա։ Բայց երբ մտնում ես ֆեյս, քննադատում են մեկը մյուսին։ Բա էդ ո՞նց եղավ։ Մոռացա՞ք զոհվածների մասին, մոռացա՞ք անհետ կորածների մասին, բա՞ գերիները։ Ի՞նչի մեր տղերքը չէին ուզում ամանոր։ Ուրախանալ չէին ուզում։ Ինչի՞, այդ ամանորը մեր երեխեքից թանկա՞։ ՀԱ՞։ Ի՞նչ շուտ եք մոռանում ձեր հանգիստը ապահովվող տղերքի զոհաբերությունը, արյունը դեռ չսառած։ Ամաչում եմ ձեր փոխարեն։ Ամաչում եմ»։

Այնուհետև մեկնաբանությունների բաժնում մայրն ավելացրել է. «Ես շաբաթը 2 անգամ գնում եմ Եռաբլուր, կանգնում, ներողություն խնդրում ամեն մեկի թափած արյան համար, մի կտոր հաց կուլ չի գնում: Իսկ որոշ մարդիկ արհամարհում, դերասանություն անելով Նոր տարվա են պատրաստվում:
Ոնց եք նստելու սեղան՝ կարմիր դոլմա ուտեք՝ իմանալով, որ հազարավոր երեխաներ զոհվել են ձեր համար, ո՞նց եք խորոված ուտելու՝ իմանալով, որ այն երեխաները որհանուն ձեր հանգստի կռվել ու գերի են ընկել՝ սոված հացին կակա են ասում: Ո՞նց եք խմելու ու ծիծաղելու, երբ սևազգեստ մայրերը ողբում են՝ ձեր հանգիստն ապահովված ու զոհված զինվորների գերեզմաններին:
Սիրտս մղկտում է: Ամոթ եմ զգում բոլորի փոխարեն: Գոնե հարգանք ունեցեք, սա պատերազմ չէր, սա 2-րդ ցեղասպանությունն էր, ուշքի եկեք ժողովուրդ»: