Search
Close this search box.

Քոսոտ գիտությունից կառուցում ենք քոսոտ հյուրանոց․ Սերգեյ Բագրատյանը՝ ԳԱԱ շենքում հյուրանոց կառուցելու ծրագրի մասին

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադառնալով 2018-ի բյուջեի նախագծով կրթության ոլորտի ֆինասավորման կրճատմանը նշել է. «Փաստորեն, ոչ միայն գիտությունը չի ֆինանսավորվում, այլ նաև կարծիք կա, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքն են ուզում վաճառել: Այսինքն` այդքան ավելորդ են համարում գիտության գոյությունը: Ցավոք, վարչապետն անպատասխան թողեց հարցը՝ կա՞ նման ցանկություն, թե՞ չէ»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ մինչև առ այսօր ստանում է նման հաղորդագրություններ, որ կա կոնկրետ ծրագիր՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում հյուրանոց կառուցելու վերաբերյալ: Ըստ Ս. Բագրատյանի՝ սա կլինի մեր վերջին ողբերգությունը. «Այսինքն, ինչ է ստացվում՝ չհաջողեցինք գիտության ոլորտում եւ քոսոտ գիտությունից կառուցում ենք  քոսոտ հյուրանոց»:

Ս. Բագրատյանն հիշեցրել նաև, որ փաստացի կրթության ոլորտն ունի 1․3 տրիլիոն դրամի բյուջե, որն՝ իրականում խղճուկ բյուջե է, և այս պարագայում, ըստ նրա, անհրաժեշտ է քննարկել, թե  ինչի հաշվին պետք է ավելացնել կրթության ֆինանսավորումը։