Search
Close this search box.

Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ. արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողների մասին

Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ:

«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից:

Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել ՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են: