Search
Close this search box.

Ձյուն, բուք, 8-10 աստիճանով ջերմաստիճանի նվազում․ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,- գրել է նա:

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ին կեսօրից հետո, 23-24-ին սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի  8-10 աստիճանով: