Search
Close this search box.

Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակվեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն այլևս չի դիմադրում և հանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գյուղեր, ավելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետև Նիկոլի Հայաստանն ուղղակի հանձնվել է։

Պարզվեց, որ անգամ կապիտուլայցիայից հետո թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կպահանջեն՝ մարդասպան դիվերսատներից մինչև Հադրութի շրջանի գյուղեր։ Պարզվեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայությունն են նախօրեի 6 վիրավորներն ու գերության մեջ հայտնված նոր զինվորները։

Բաքվի ախորժակը նոր է բացվում, Թուրքիան երանությամբ է հիշում Էնվերին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպես թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզվորություն անելն անհնար է։ Եթե թուլացար, կվերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով… Քանի Նիկոլը կա, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականությունը».

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյան