Search
Close this search box.

Արսեն Թորոսյանի թեթև ձեռքով փակվեց եզակի կառույց ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Կովկասի տարածաշրջանում

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քասախի Նևրոզների կլինիկայի փակմանը: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարը փակում է կլինիկան, 50-ից ավել բուժաշխատող զրկվում է աշխատանքից, բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Գրառումը՝ ստորև.

«Երկրում խարիսխված տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում, առողջապահության ՄԱՀարարը փակում է Քասախի նևրոզների կլինիկան: 50-ից ավել բուժաշխատողներ զրկվում են աշխատանքից, իսկ բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Խոսքեր չկա՝ նա ստահակ է, բայց…

Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ժողովուրդը, որպեսզի չփակվի Քասախի նևրոզների կլինիկան… Գիտե՞ք… Ասեմ՝ գլխակերների կառավարությունը հեռացնելու մեր պայքարին միանալու փոխարեն, նրանք նամակով դիմում են հող հանձնող դավաճանին ու առողջապահության ՄԱՀարարին և սրտաճմլիկ բացատրություններ տալիս, թե հիվանդները կզրկվեն բուժման, իսկ բժիշկները ընտանիք պահելու հնարավորությունից…

Արդյո՞ք ճիշտ է ընտրված պայքարի միջոցը… արդյո՞ք «ապաքաղաքական» ձևանալու ժամանակն է… արդյո՞ք արդար կլինի, եթե փակվի Քասախի նևրոզների կլինիլան…»:

Հ․Գ․ «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ը, որ 85 թվականից ի վեր գործում է ՀՀ-ում, գտնվում է Կոտայքի մարզի Քասախ համայնքում եւ ունի 50 մահճակալ, տարեկան կտրվածքով համարյա 100 տոկոս զբաղվածություն է ունենում: Այն սպասարկում է տարեկան մոտ 700 հոգի, եւ, ըստ էության, իր տեսակի մեջ եզակի կառույց է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Կովկասի տարածաշրջանում: