Search
Close this search box.

Ռուսական կողմը դժգոհել է Հայկ Կոնջորյանից. միջադեպ ԵԱՀԿ նիստի ժամանակ. միջադեպ ԵԱՀԿ նիստի ժամանակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախում եղած պատերազմի 44 օրերին, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երբ Մոսկվա է մեկնել, ռուսական կողմից դժգոհություններ է ստացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի վերաբերյալ։

Բանն այն է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկի ժամանակ վերջինս ոչ միայն անգելերեն լեզվով է ելույթ ունեցել, այլ նաեւ ռուսական պատվիրակության ներկայացուցիչների հետ անգլերեն լեզվով է հաղորդակցվել, որն էլ դժգոհությունների պատճառ է դարձել, թե ինչու է Կովկասի բնակիչ, իրենց ռազմավարական գործընկերը ռուսերենի փոխարեն այլ լեզվով խոսում:

Ռուսական կողմը պատերազմի օրերին Վարդանյանին փակուղում է դրել, թե ինչու են իրենցից օգնություն պահանջում, բայց այլ վերաբերմունք ցույց տալիս օտար ատյաններում։ Վլադիմիր Վարդանյանն էլ ռուսական կողմի դժգոհության մասին հարցը բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության նիստերից մեկի ժամանակ, որին ներկա է եղել հենց Հայկ Կոնջորյանը: Վերջինս էլ շտապել է արդարանալ, թե միայն ելույթն է եղել անգլերենով, եւ ռուսական կողմի դժգոհությունն էլ արդարացի չէ:

Այս միջադեպի եւ դժգոհության շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից, սակայն վերջինս ասաց, թե նման միջադեպ չի հիշում: