Search
Close this search box.

Այսօր Հայաստանի 69 համայնքներում ընտրություններ են

Այսօր՝ ժամը 8.00-ից մինչև 20.00,  Հայաստանի 69 համայնքի 527 ըտնրատեղամասում ՏԻՄ ընտրություններ են:

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:

ՏԻՄ ընտրություններին՝ համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված է 1 թեկնածու, 13 համայնքում՝ 2 թեկնածու, 5 համայնքում` 3 թեկնածու, 5 համայնքում` 4 թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: