Search
Close this search box.

ԱԺ դահլիճի մուտքերը հսկվում են վարչապետի թիկնազորի կողմից. Փաշինյանը ԱԺ-ում է

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են միայն իշխանական խմբակցության պատգամավորները և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Այս պահին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Factor.am-ը ֆիքսել է, որ ԱԺ դահլիճի մուտքերի մոտ խստացված հսկողություն է։ Մուտքերը հսկում են ոչ միայն ԱԺ անվտանգության աշխատակիցները, այլ նաև վարչապետի թիկնազորի անդամները։ Նարեկ Կիրակոսյան