Search
Close this search box.

Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին։
Փաստաթղթի տեքստը ներկայացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու նպատակով որոշում եմ կայացնում ստեղծել Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ՝ Միջգերատեսչական կենտրոն)»,- ասված Է փաստաթղթում:
Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: