Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի քրոջը պատկանող «Կայզեր» սուպերմարկետում փլուզում է եղել

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:35-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի 2-րդ հարկում քարե կիսակառույց շինության փլուզում է տեղի ունեցել: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, սուպերմարկետի աշխատակիցները նշել են, որ տեւական ժամանակ է՝ փորձում են վերանորոգել 2-րդ հարկը կամ ինչ-որ հարկ ավելացնել, սակայն չեն պահպանում անվտանգության կանոնները:

Նշված սուպերմարկետը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը եւ քրոջ որդուն՝ Երեւանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին: