Search
Close this search box.

Էրդողանը անձամբ Ղարաբաղի հարցը կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցի՝ Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին։

Մասնավորապես ասել է․«Թուրքիան  Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։