Search
Close this search box.

Կոտայքի մարզում 2 դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 2-ին, ոստիկաները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։ Նրանք՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշով։ Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնեց, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։

Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվեց։