Search
Close this search box.

Պատերազմող կողմերի համար կարևոր է ժամանակավոր դադարը, հասկանալու՝ արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան

Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ,- գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես գրել է.

«Իսկ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։

Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում 2-3 նման դադար եղավ»։