Search
Close this search box.

Պուտինի խոսնակը ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԲԿ»-ի հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին։ Նա մասնավորապես ասել է, որ Կրեմլը կարող է նման քայլ կատարել, եթե դրան համաձայն են Հայաստանն ու Ադրբեջանը։ «Խաղաղապահները կարող են մուտք գործել միայն կողմերի համաձայնությամբ», հայտարարել է Պեսկովը։

Հայաստանի վարչապետը «Ալ-Ջազիրայի» հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում պետք է քննարկվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։