Search
Close this search box.

Հայկ Սմոյան` հակառակորդին մոլորեցրած ու ոչնչացրած կրտսեր սերժանտը

Հայ դիրքապահները կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին «Հովազ-1» մարտական դիրքում իրականացրել են ռազմական գործողություն, որի արդյունքում ոչնչացվել է թշնամու քանակական մեծ առավելություն ունեցող ստորաբաժանում։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պատմել է, որ Սմոյանի ղեկավարած դիրքապահները մարտի մեջ են մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ եւ դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Սմոյանը հանձնարարել է մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները:

«Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միեւնույն ժամանակ գնահատելով իրադրությունը՝ նա թույլ է տվել հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետեւ, ծածուկ գործողությունների շնորհիվ, շրջափակման մեջ է վերցրել հակառակորդին եւ գրագետ ու հմուտ գործողություններով կազմակերպել գրոհ, որի ընթացքում հակառակորդը, դիրքի տարածքում թողնելով 9 դի, հետ է շպրտվել»,- հայտնել է Ստեփանյանը: