Search
Close this search box.

ՌԴ-ում մեծաքանակ օգնություն է հավաքվել Արցախի համար

ՌԴ-ում գտնվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ ռուսաստանաբնակ հայրենակիցներ, ևս մեկ անգամ ուզում եմ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել ձեր հավաքագրած մեծաքանակ օգնության համար։ Սակայն առաջարկում եմ մեր ռեսուրսները ճիշտ օգտագործել: Խնդրում և հորդորում եմ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ տարատեսակ գնումները, քանի որ դրանց քանակն այս պահին արդեն գերազանցված է, և կարիք չկա հեռավոր շրջաններից մեքենաներ վարձել դրանք ՌԴ ՀՀ դեսպանատուն հասցնելու համար։ Այս պահին ավելի մեծ ու թիրախային օգնություն կլինի, եթե այդ ամենի գումարները փոխանցեք միայն պաշտոնական հաշվեհամարներին:

Մենք չգիտենք` ինչ կլինի հետո։ Հետևաբար ճիշտ կլինի, որ այն գումարները, որոնք պատրատ ենք համայնքին կամ Հայաստանին փոխանցելու, դեռևս խնայեք` ավելորդ գնումներ չկատարելով: Որևէ բան գնելուց առաջ կարող եք տեղեկանալ ` ինչի կարիք կա, կամ գնեք այն, ինչը չունի պիտանելիության ժամկետ: