Search
Close this search box.

Թրամփի պաշտոնազրկման հանրագիրը մեկ միլիոն ձայն Է հավաքել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկման ենթարկելու պահանջով հանրագիրը 10 օրում ավելի քան մեկ միլիոն ձայն Է հավաքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Axios հրատարակությունը: Հանրագրի ստեղծման նախաձեռնողը, հանրագիր, որը հոկտեմբերի 20-ին զետեղվել Է needtoimpeach.com կայքում, եղել Է միլիարդատեր եւ քաղաքական ակտիվիստ Թոմ Սթայերը:

«Դոնալդ Թրամփը մեզ կանգնեցրել Է միջուկային պատերազմի եզրին, նա խոչընդոտել Է արդարադատությանը եւ փողեր վերցրել այլ երկրների կառավարություններից: Մենք պետք Է կազմակերպենք այդ վտանգավոր նախագահի պաշտոնազրկումը»,- հայտարարում Է փաստաթղթի տեքստը: Թրամփը հոկտեմբերի 27-ին իր Twitter-ում մեկնաբանել Է Սթայերի մտադրությունները՝ նրան համարելով «ցնդած եւ աննորմալ»:

ԱՄՆ-ի Սահմանադրությունը նախատեսում Է նախագահի պաշտոնազրկման հնարավորություն: Դրա համար պետք Է ձայների մեծամասնություն հավաքել Ներկայացուցիչների պալատում, ինչից հետո անհրաժեշտ Է ապահովել Սենատի անդաﬓերի երկու երրորդի ձայները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: