Search
Close this search box.

«Ժամանակ». Ինչու Ծառուկյանը չի մասնակցում ընտրական հանրահավաքներին

«Ժամանակ»  թերթը գրում է. «Հոկտեմբերի 29-ին Ախուրյան համայնքում ԲՀԿ-ի կողմից կազմակերպված հանրահավաքին չի մասնակցել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանրահավաքում ելույթ են ունեցել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը:

Ծառուկյանը չի մասնակցելու համայնքային ընտրությունների առիթով կազմակերպվող հանրահավաքներին՝ գուցե մտավախություն ունենալով, որ ԲՀԿ թեկնածուները հաղթելու քիչ հնարավորություն ունեն, իսկ Ծառուկյանը չի ցանկանում պարտության պատասխանատվությունը նրանց հետ կիսել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: