Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա «բորենիների» հերթական բանսարկությունն է. Գորիսի քաղաքապետի գիշերային եթերը

Նշենք, որ այսօր տեղեկություն տարածվեց, որ օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երկու այլ անձանց հետ ծեծի է ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գ.-ին։

Այս մասին հայտնում է Armday.am-ը, որը կապ է հաստատել տուժողի մոր՝ տիկին Կարինեի հետ, ով պատմել է,

«Գիշերը ժամը 2-ն էր սպասում էի, որ որդիս տուն պետք է գա, զանգ ստացա, որդիս էր, ասաց, որ բակում է, բայց չի կարողանում տուն գալ, բակ իջնելով տեսա՝ որդիս ծեծված և շատ վատ վիճակում էր, հազիվ կարողացել էր բակ հասնել: Իմ օգնությամբ բարձրացանք տուն: Առաջին օգնություն ցույց տվեցի, որդիս շաքարային դիաբետ ունի և այդ պահին շատ բարձր էր շաքարը: Որդուս ծեծի էին ենթարկել քաղաքապետ Առուշ Առուշանյանը և իր երկու ընկերները»։

Կայքի հարցին, թե՞ ինչն է եղել ծեծի պատճառը, տուժողի մայրը նշեց, որ նույնիսկ վիճաբանություն չի եղել. «Պատճառը զուտ այն էր, որ որդիս ցանկացել է շրջանցել նրա մեքենան, որից հետո կանգնեցրել են որդուս մեքենան և սկսվել է ծեծկռտուքը: Այս պահին որդիս գտնվում է «Հանրապետական» ԲԿ-ում, բժշկական զննումն անցնելուց հետո պարզվեց՝ որդիս քթի կոտրվածք ունի, աչքն ու ատամները նույնպես վնասված են»,- նշել է տուժողի մայրը: