Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 10.000 դոլար է նվիրաբերել «Օգնիր Եղբորդ-Լիբանան» ծրագրին

ՀՅԴ Գերագույն մարմինը «Երկիր» հիմնադրամի հետ համատեղ «Օգնիր Եղբորդ-Լիբանան» ծրագրի շրջանակում օգնություն կտրամադրի Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժած ընտանիքերին: Առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված ինքնաթիռը Լիբանանում կլինի սեպտեմբերի 1-ին: Հերթական անգամ Բեյրութի մեր հայրենակիցներին օգնության ձեռք է մեկնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և 10.000 դոլար հատկացրել ծրագրին։

Հիշեցնենք՝ Ծառուկյան հիմնադրամը նաև 100 միլիոն դրամ է հատկացրել պայթյունների հետևանքով զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին