Search
Close this search box.

Ընտանիքի 4 անդամի կյանքը խլած ողբերգական ավտովթարի տեսանյութը

Երեկ՝ օգոստոսի 9-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները սիրված ու ճանաչված դերասան Արմեն Մարությանի հարազատներն էին։
Մահացած Թամարա Մարությանը նրա աղջիկն էր, երեխաները՝ նրա թոռնիկները, վարորդ Միհրան Գյուլզադյանն էլ՝ փեսան։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 184-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին։