Search
Close this search box.

Դմիտրի Մեդվեդևը՝ ԼՂ հիմնախնդրի, Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Միասնական Ռուսաստանի» նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ներգաղթյալների բախումներին և հիշեցրել է կողմերին պատասխանատվության մասին, գրում է ТАСС-ը։ Այս մասին Մեդվեդևը խոսել է «Պոլիտ Սթարթափ» նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Երբ այդ ամենը (խմբ․՝ ղարաբաղյան հակամարտությունը) օտարերկրյա խնդրից վերածվում է ՌԴ ներքին խնդրի, այդ համայնքները պետք է զգան իրենց պատասխանատվութունը»,- ասել է Մեդվեդևը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է առաջնորդվեն այն փաստով, որ «երկրի ներսում այդ թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման և բախումների համար»:

Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը «ծանր է, բարդ ու ժամանակատար»: