Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

Գագիկ սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-22մ/վրկ:
Հուլիսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։