Search
Close this search box.

Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է պաշտոնից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վաղը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Հարցը ներառված է ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նշենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ռ. Պետրոսյանը նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար, որի պաշտոնը զբաղեցնում էր Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ռ.Պետրոսյանը ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսի 1-ից: