Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Երբ մարզպետարանն ու քաղաքապետարանը վերածվել են «կույր աղիքի»

Մոտ մեկ շաբաթ է, ինչ Արմավիրի մարզի Նորապատ գյուղի մի քանի ընտանիքներ հայտնվել են փողոցում: Հոկտեմբերի 22-ին շենքում բռնկված խոշոր հրդեհից հետո բնակիչներ ապրում են վրանային պայմաններում: Թեև Արմավիրի քաղաքապետարանն այս առթիվ ձևական բնույթի մի արտահերթ նիստ է կայացրել, սակայն դրանից առանձնապես չի փոխվել փողոցում հայտնված մարդկանց՝ անօթևանի կարգավիճակը: Բնակիչների տեղեկացմամբ՝ իրենք մատնված են անտարբերության ու անտերության, նաև լուրջ կասկածներ ունեն, որ շենքում առաջացած հրդեհը ինչ որ մեկի սև գործն է, քանի որ հրդեհից օրեր առաջ եկել ու զգուշացրել են՝ շենքը գնված է:

Ու թերևս, այս ողբերգական պատահարի մեջ ամենահետաքրքիրը մարզային իշխանության անտարբեր վերաբերմունքն է, որի թիվ մեկ խնդիրը տեղական բնույթի հարցերին անհապաղ արձագանքելն է: Իսկ արտակարգ բնույթի այսպիսի պատահարի դեպքում՝ մարզային իշխանությունն, առավել ևս, պետք է բոլոր հարցերը մի կողմ թողներ ու զբաղվեր այս ընտանիքների խնդրով:  Հետաքրքիր է, ինչ խղճով է Արմավիրի մարզային իշխանությունը՝ իր ողջ անձնակազմով, մտնում անկողին՝ գիտենալով, որ մի քանի ընտանիք, այն էլ  այս եղանակին, գիշերում են միասին՝ մեկ վրանի տակ:

ArmLife.am

[smartslider3 slider=164]