Search
Close this search box.

Արթուր Պետրոսյանը կշարունակի գլխավորել ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կշարունակի գլխավորել 45-ամյա մասնագետ Արթուր Պետրոսյանը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Մասնագետի հետ նոր պայմանագրի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին Արթուր Պետրոսյանը 1 տարվա պայմանագիր էր ստորագրել:

Պետրոսյանի գլխավորությամբ մեր ազգային թիմը նոյեմբերի 9-ին և 13-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ: