Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում, կան վիրավորներ

Հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Opel Astra մակնիշի և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից Opel-ի վարորդը՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանները։

Հարվածի հետևանքով Opel-ի գազաբալոնը ավտոմեքենայից պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։ Նշված հատվածում ինչ-որ անձանց կողմից ճանապարհից հեռացվել են երկաթե արգելապատնեշները, ինչի համար էլ վարորդները շրջադարձ են կատարում, ինչն էլ հանգեցնում է վթարի, մինչդեռ, երբ արգելապատնեշները եղել են, շրջադարձային վթարներ տեղի չեն ունեցել։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ չի բացառվում, որ երկաթե պաշտպանիչ արգելապատնեշները հանվել են «Ադանա» ռեստորանային համալիրի տրերի կողմից, որպեսզի իրենց հաճախորդները «առանց խոչընդոտի կարողանան այցելել ռեստորան»։

[smartslider3 slider=162]