Search
Close this search box.

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորված Չինարիի բնակչի առողջական վիճակի մասին

Հակառակորդի հարվածային անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակչի առողջական վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը․

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը:

Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ