Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք. ՊՆ խոսնակ

ՊՆ մամուլի խոսնակը գրում է.
Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար համոզվեք, որ սոցցանցերում հետևում եք պաշտոնական էջերի և հավաստի աղբյուրների։

Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։
Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։

Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։

Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով։