Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության, եթե չեք ուզում նոր գլավլիտ ստեղծել. Տոնոյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծում է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին. «Նախագծի մի շարք դրույթներ կարող են խոսքի ազատության սահմանափակումների տարրեր պարունակել: Ինչո՞ւ նախագիծը չուղարկեցիք միջազգային փորձաքննության` անսալով կազմակերպությունների պահանջին, եթե իրականում խնդիր չունեք նոր գլավլիտի ինստիտուտ սահմանելու»: