Search
Close this search box.

Վազգեն Սարգսյանը միայն կարող էր թուրքերին խանգարել. Մանվել Գրիգորյան

Կա՞ն չբացահայտված հարցեր՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հարցին ի պատասխան նշել է. «Չգիտեմ… գիտեմ, որ մարդիկ տույժեր և պատասխանատվություն կրում են, իսկ եթե կան մարդիկ որոնք չեն պատժվել, ոչինչ, դա այդ էլ կմնա Տիրոջ հույսին: Մեր ժողովրդի նկատմամբ՝ ով ոտնձգություն է անում, անկախ նրանից՝ կլինեն երկրներ, պետություններ, անհատներ, մեկ ա անպայման պատժվելու են»,- նշել է Մ. Գրիգորյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 27-ը` ոտնձգություն էր հայ ժողովրդի նկատմամբ:

Հարցին՝ թե ո՞ւմ էր խանգարում Վազգեն Սարգսյանը, ո՞վ կցանկանար, որ նա չլիներ, Մ. Գրիգորյանը պատասխանել է.«Վազգեն Սարգսյանը միայն կարող էր թուրքերին խանգարել, եթե ըտենց մեկը կա, որ ասում է՝ ուրեմն թուրք ա»:

ArmLife.am