Search
Close this search box.

ՖՈՏՈ. Զոհերից մեկը Շիրակից էր, մյուսը՝ Լոռու մարզից

Քիչ առաջ պաշտոնապես հաստատվեց մեր տեղեկությունը, որ Տավուշում գնդակոծությունների արդյունքում երկու զոհ ունենք։

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը»,- մասնավորապես տեղեկացրեց ՊՆ խոսնակը։

Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում գյուղից է՝ ծնված 1989 թվականին։

Սոս Էլբակյանը Շիրակի մարզից է, ծնված 1992 թվականին: