Search
Close this search box.

«Իրատես». Բաղրամյան 26-ին դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեծամտանալը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ին էլ արդեն դուր չի գալիս Հրայր Թովմասյանի մեկեն մեծամտանալը: ՍԴ նախագահ դառնալու մեծ ախորժակ ունեցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին վեր բարձրացնող «աստիճանը», ասում են, նույնքան հանկարծակի կարող է կոտրվել:

Նախագահականին դուր չի գալիս նաև, որ Հրայր Թովմասյանի «թեթև ձեռամբ» մամուլում անընդմեջ շրջանառվում են նրա` ՍԴ նախագահ դառնալու լուրերը:

Ասում են նաև, թե ամենևին էլ պատահական չէր, որ այս շաբաթ նրան ընդդիմադիրի շուրթերով նկատողություն արվեց. «Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, ոչ մի: Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի: Չգիտեմ՝ ով է Ձեզ դաս տվել, ով է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միտքը գիտի, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով»:

 

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: