Search
Close this search box.

«Հրապարակ». Ինչու է ռուսական պատվիրակությունը դժգոհ հեռացել Հայաստանից

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ նիստին Երևան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։

Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաև ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի վիճակագրական տվյալների միջև։ Չնայած կառավարության մեր աղբյուրները վստահ պնդում էին, որ Կարապետյանի թվերն են իրականություն։

«Ուշադրություն դարձրեք՝ այն ժամանակ, երբ «Մուլտի գրանդում» ընթանում էր ԵՏՄ նիստը, նույն պահին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում 190 մլն դոլարի ներդրումային հուշագիր էր ստորագրվում՝ ԱՄՆ դեսպան Միլզի քավորությամբ»,- ասացին մեզ՝ ակնարկելով, որ դժգոհության պատճառներից մեկն էլ դա է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: