Search
Close this search box.

Հանրության գնահատականը Նիկոլ Փաշինյանին. լավ և ոչ այնքան լավ տեղեկություններ

GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակել է սոցհարցման տվյալ, որի համաձայն՝ հեռախոսով հարցված քաղաքացիների 85 տոկոսը հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:

Մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն մասին, որ նախորդ համակարգի տարիներին սոցիոլոգիան Հայաստանում՝ սոցիոլոգիական հարցման ինստիտուտը, վարկաբեկվել էր գրեթե անճանաչելիության աստիճան, և, ցավոք սրտի, պետք է ասել, որ հետհեղափոխական երկու տարիները այդ ինստիտուտի հանրային հեղինակության վերականգնման տեսանկյունից չէին կարող փոխել էական ոչինչ: Ըստ այդմ՝ բավականին բարդ է ասել, թե տվյալ պարագայում հարցման մասնակցած քաղաքացիների ինչպիսի մոտիվացիայի հետ գործ ունենք:

Մյուս կողմից՝ ակնառու է նաև, որ ներկայումս Հայաստանում ամենևին չկա այն միջավայրը, որ քաղաքացին վախենա կառավարության ղեկավարի գործունեության վերաբերյալ կարծիք արտահայտելուց: Առավել ևս, երբ խոսքը կորոնավիրուսի համավարակի շրջանում անցկացված կարծիքի մասին է, երբ մարդիկ գերլարված են, նյարդային և այլն: Հարցումը անցկացվել է հունիսի 10-27-ը: Այսինքն՝ քաղաքացիների այդ հոգեվիճակը կարող էր, այսպես ասած, բացել նրանց լեզուն: Եվ առավել ևս հետաքրքիր է, որ այդ պայմաններում վարչապետի գործունեությունը ստանում է 85 տոկոս հավանություն:

Որևէ թիվ անշուշտ չարժե ընդունել, այսպես ասած, հալած յուղի տեղ, առավել ևս, որ հասարակությունն իր վարքագծով իրական կյանքի ռեժիմում անշուշտ շատ ավելի բազմազան է: Այդուհանդերձ, այդ պատկերը խոշոր հաշվով պարունակում է իր մեջ լավ և, այսպես ասած, ոչ այնքան լավ իրողություններ:

Լավը թերևս այն է, որ իշխանությունը, մասնավորապես առաջին դեմքը Հայաստանում շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, ինչը կարևոր է մի կողմից՝ համավարակի դեմ պայքարում, մյուս կողմից՝ գլոբալ աշխարհակարգային վերափոխումների պայմաններում առկա արտաքին, անվտանգային մարտահրավերների առումով: Առավել ևս, որ մենք տեսնում ենք դրանց դրսևորումները մինչև անգամ ներքաղաքական որոշ դերակատարների բավականին բաց խաղաքարտերով խաղի տեսքով, որ նրանք ծավալում են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ «հավերժական հավակնությունների երկրի»՝ Ռուսաստանի դաշտում: Իսկ այստեղ Հայաստանի շանսը մեկն է՝ լեգիտիմ իշխանությունը, որը կկարողանա Ռուսաստանի հետ հարաբերությունը դնել միջպետական և իրական գործընկերային հարաբերության օրակարգի դաշտում, ոչ թե ֆորպոստի կամ վասալության: Հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ ուժեր են Հայաստանում պատրաստ ապահովել երկրորդ տարբերակը: Այս տեսանկյունից միանգամայն ողջունելի է Հայաստանում իշխանության բարձր լեգիտիմության պահպանումը:

Վատն այն է, որ Հայաստանում փաստորեն ներքաղաքական գունապնակը շարունակում է մնալ խիստ բևեռացված:

Բարձր լեգիտիմությունը մի կողմից՝ ողջունելի է, մյուս կողմից՝ միաբևեռ քաղաքական դաշտը երկարաժամկետ առումով բավականին թույլ իմունիտետի վկայություն է: Ըստ այդմ, մի կողմից՝ շատ կարևոր է, թե ինչ բովանդակությամբ բևեռներ կարող են ձևավորվել, որպեսզի քաղաքական բևեռի անվան և փաթեթի ներքո չձևավորվի որևէ երկրի հինգերորդ շարասյուն, և մյուս կողմից՝ հրատապ է նոր որակի քաղաքական բովանդակությամբ ուժերի ի հայտ գալն ու հանրային վստահության ձեռք բերումը՝ Հայաստանում քաղաքական համակարգի միաբևեռությունը ոչ այնքան քանակապես, որքան որակապես հաղթահարելու և այդպիսով համակարգային իմունիտետը բարձրացնելու համար:: Այդուհանդերձ, այդ պատկերը խոշոր հաշվով պարունակում է իր մեջ լավ և, այսպես ասած, ոչ այնքան լավ իրողություններ:

Լավը թերևս այն է, որ իշխանությունը, մասնավորապես առաջին դեմքը Հայաստանում շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, ինչը կարևոր է մի կողմից՝ համավարակի դեմ պայքարում, մյուս կողմից՝ գլոբալ աշխարհակարգային վերափոխումների պայմաններում առկա արտաքին, անվտանգային մարտահրավերների առումով: Առավել ևս, որ մենք տեսնում ենք դրանց դրսևորումները մինչև անգամ ներքաղաքական որոշ դերակատարների բավականին բաց խաղաքարտերով խաղի տեսքով, որ նրանք ծավալում են Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ «հավերժական հավակնությունների երկրի»՝ Ռուսաստանի դաշտում: Իսկ այստեղ Հայաստանի շանսը մեկն է՝ լեգիտիմ իշխանությունը, որը կկարողանա Ռուսաստանի հետ հարաբերությունը դնել միջպետական և իրական գործընկերային հարաբերության օրակարգի դաշտում, ոչ թե ֆորպոստի կամ վասալության: Հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ ուժեր են Հայաստանում պատրաստ ապահովել երկրորդ տարբերակը: Այս տեսանկյունից միանգամայն ողջունելի է Հայաստանում իշխանության բարձր լեգիտիմության պահպանումը:

Վատն այն է, որ Հայաստանում փաստորեն ներքաղաքական գունապնակը շարունակում է մնալ խիստ բևեռացված:

Բարձր լեգիտիմությունը մի կողմից՝ ողջունելի է, մյուս կողմից՝ միաբևեռ քաղաքական դաշտը երկարաժամկետ առումով բավականին թույլ իմունիտետի վկայություն է: Ըստ այդմ, մի կողմից՝ շատ կարևոր է, թե ինչ բովանդակությամբ բևեռներ կարող են ձևավորվել, որպեսզի քաղաքական բևեռի անվան և փաթեթի ներքո չձևավորվի որևէ երկրի հինգերորդ շարասյուն, և մյուս կողմից՝ հրատապ է նոր որակի քաղաքական բովանդակությամբ ուժերի ի հայտ գալն ու հանրային վստահության ձեռք բերումը՝ Հայաստանում քաղաքական համակարգի միաբևեռությունը ոչ այնքան քանակապես, որքան որակապես հաղթահարելու և այդպիսով համակարգային իմունիտետը բարձրացնելու համար:
Նյութի աղբյուր 1in.am