Search
Close this search box.

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի վարակիչ շտամ

ԱՄՆ-ում գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է ավելի արագ փոխանցվել մեկ անձից մյուսին՝ գրում է Journal of the American Medical Association-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Էնթոնի Ֆաուչիին:

«Տվյալները ցույց են տալիս, որ գոյություն ունի մեկ մուտացիա, որը թույլ է տալիս վիրուսին ավելի արագ բազմապատկվել, և որը, հնարավոր է, նպաստում է վիրուսի ավելի մեծ կոնցենտրացիային»,- ասել է Ֆաուչին՝ հավելելով, որ այս տեսակը կարող է ավելի վարակիչ լինել:

Այնուամենայնիվ, պարզ չէ՝ մարդիկ ավելի ծանր կտանեն վիրուսը, թե՝ ոչ։