Search
Close this search box.

Հնագետները երեխաների 100 գերեզման են հայտնաբերել. երեխաների բերանի մեջ մետաղադրամներ են եղել

Հնագետները 16-17-րդ դարի 100 գերեզման են հայտնաբերել: Հուղարկավորված երեխաների բերանի մեջ մետաղադրամներ են եղել, հաղորդում է Popmech-ը:

Անցած տարի նոր ճանապարհի շինարարության ժամանակ աշխատողները մարդկային մնացորդներ են գտել: Գիտնականները ենթադրել են, թե այդ վայրում գերեզման կա, սակայն առաջին պեղումները հերքել են այդ տեսությունը: Որոշ ժամանակ անց այդ տեսությունը հստատվել է: Գիտնականները 115 մարմին են հայտնաբերել:

Մեծ մասը երեխաներ են եղել: Ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ երեխաների բերանի մեջ մետաղադրամներ կան:

Նշվում է, որ դա սովորույթ է եղել, որը կապ ունի հին հույների եւ հռոմեացիների հետ:

Մետաղադրամների մեծ մասը թվագրվում է Սիգիզմունդ Երրորդ թագավորի կառավարման տարիներին, ով Լեհաստանի միապետն էր 1587 եւ 1632 թվականների միջեւ: Ինչպես նաեւ հայտնաբերվել են Իոանն Երկրորդ Կազիմիրի կառավարման տարիների մետաղադրամներ: Նա Լեհաստանի թագավորն էր 1648 եւ 1668 թվականների միջեւ: