Search
Close this search box.

ՖՈՏՈ.Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 23-ին, Երևանում հանրային գույքը դիտավորյալ վնասելու փաստով: SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ ժամը 12:20-ի սահմանում ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Սեբաստիա 32/2 հասցեի Հայորդաց տան մոտի խոտածածկ տարածքը դիտավորությամբ այրել են: Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն այդ արարքը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել Արարատի մարզի 42-ամյա բնակիչ Արմեն Սարգսյանին:

Պարզվել է՝ կասկածյալը ծխախոտի մնացորդը նետել է խոտածածկ տարածք, ինչի հետևանքով այրվել է Ռ. Մելիքյան փողոցին հարակից խոտածածկ տարածքը: Կրակի դեմ պայքարել է հրշեջ-փրկարարների 3 մարտական հաշվարկ: Հրշեջները 4 ժամից ավելի պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա մարել են այն: Հրշեջները 4 ժամ պայքարել են կրակի դեմ․ միակ չայրված ծառի վրա խաչ է ամրացված եղել, սակայն մի ծառ, որի վրա խաչ է ամրացված եղել, չի այրվել: