Search
Close this search box.

Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիանդների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունիսի 16-ին հավանություն են տվել COVID-19-ի բուժման համար դեքսամետազոնի օգտագործմանը։

«Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել մահացության մակարդակի նվազում կորոնավիրուսով հիվանդների շրջանում, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն», -նշել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարը փորձարկումերի արդյունքներն անվանել է «հիանալի նորություն»։

Բրիտանացի բժիշկների հայտնագործության մասին հայտնել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։