Search
Close this search box.

Ի՞նչ բարեփոխում, չորս տեղ ստուգելով բարեփոխու՞մ եք տեսել. Ռոբերտ Մելքոնյան

Բարեփոխումներ մաքսայինու՞մ…Ո՞րն է, որ վրացական մաքսակետում արագ անցնում ես և Հայաստանի մաքսակետում քեզ դիմավորում են լիքը սահմանապահներն ու մաքսայիննե՞րը, որ չորս տեղ ստուգու՞մ են…
Նախ սահմանապահներն են ստուգում բեռնախցիկը, հետո նայում փաստաթղթերը, իջեցնել տալիս մեքենաների ապակիները, հետո մաքսային ծառայության սպան է պահանջում բացել բեռնախցիկը, հետո կրկին մաքսային սպան…
Ինչ է Վրաստանից հետո մենք մտնում ենք հատուկ հսկողության և հույժ գաղտնի գոտի՞…
Ի՞նչ բարեփոխում, չորս տեղ ստուգելով բարեփոխու՞մ եք տեսել… Տեսեք-տեսեք օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող հատել սահմանը…Լավ էլ հատում են, եթե ուզում են…Դե եկեք վեց տեղ ստուգենք, «ավելի բարեփոխվենք»…Ինչ է, վրացինե՞րն են չբարեփոխվածը…
Իսկ իմ կարծիքով դա ևս հերթական «պակազուխան է», ինչպես ամենուր…

Ռոբերտ Մելքոնյան