Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այս պահի դրությամբ

Հունիսի 12-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 7,597,348-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 423,846 պացիենտ, բուժվել՝ 3,841,943:

Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 2,089,701-ի:

Վարակակիր երկրների թվում Հայաստանը շարունակում է զբաղեցնել 51-րդ տեղը՝ 14,669 դեպքով, 245 մահվան ցուցանիշով: