Search
Close this search box.

«Վարչապետի խոսնակը տեսնես լուրջ է ասո՞ւմ, որ մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ»․ Զարուհի Մեջլումյան

Իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի խոսնակը տեսնես լուրջ է ասո՞ւմ, որ մեր երկրում բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հակառակի մասին ճչացող փաստերը բազմաթիվ են։

Սա ասում եմ որպես փաստաբան, որը մոտ հեռավորությունից ամեն օր տեսնում է անհավասարության ողբերգական դրսևորումներ։ Խոսնակը մոռանում է նաև էլիտար մեղադրյալների մասին, որոնք անարգել լքում են Հայաստանը։ Երևի առաջին հերթին իրենց նկատի ունի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին խոսելիս»։