Search
Close this search box.

Աննան ու երեխան բուժվել են կորոնավիրուսից և դուրս գրվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը տեղեկացնում է, որ կենտրոնում երկար ժամանակ նոր կորոնավիրուսի դեմ բուժում ստացող Աննա Մերջանյանն ու իր երեխան դուրս են գրվել: Արևային եղանակն ու գարունն Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում: Աննան շնորհակալական ու երախտիքի խոսք է հղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին։