Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը շարունակել է սոցիալական ծրագրերը մարզերում և Երևանում

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակով պայմանավորված երկու ամիս շարունակ սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացրել Հայաստանի բոլոր մարզերում ու քաղաքամայր Երևանում: Հերթական անգամ սննդամթերքով լի կապոցներ են ստացել Լոռու և Կոտայքի մարզերի տարբեր համայնքների կարիքավոր ընտանիքները: Զուգահեռ աջակցություն է ցուցաբերվել նաև Երևանի տարբեր վարչական շրջանների այն բնակիչներին, որոնք ստեղծված իրավիճակում կանգնել են լուրջ խնդիրների առաջ: Երկու ամիս շարունակ Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվել են նաև ախտահանման աշխատանքներ: