Search
Close this search box.

Ով է կորոնավիրուսով վարակված հայ լրագրողը

«Արմենպրես»-ի լրագրող Նորայր Շողիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին Շողիկյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հարգելի-սիրելիներ, կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, տեղեկացրին, որ պատասխանը դրական է։ Ինքնազգացողությունս լավ է, այժմ սպասում եմ, որպեսզի տեղափոխեն մեկուսացման վայր։ Առողջ եղեք, հաստատ ամեն ինչ լավ է լինելու։ Կորոնավիրուսից հետո ԿԱ՛ ԿՅԱՆՔ»,- գրել է նա։