Search
Close this search box.

«Փաշինյան Նիկո՛լ, չեղարկի՛ր այլևս հավատ չներշնչող Արտակարգ դրությունը և թույլատրի՛ր միտինգների անցկացումը». Խաչիկ Ասրյան

Վերջին երկու ամիսներին, Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարված Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, Հայաստանի օտարահպատակ, ապազգային իշխանության գործողությունները չեն բխում Հայաստանի քաղաքացիների շահերից ու սպասումներից: Արտակարգ դրության ռեժիմի ժամանակ Հայ Ժողովուրդը տեսավ և համոզվեց, որ Հայաստանի իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, բացի պոպուլիստ, մանիպուլացիոն ու հակազգային որոշումներից, ունակ չէ արդյունավետ աշխատել և ապահովել Հայաստանի բնակիչների սոցիալական ու տնտեսական վիճակի հաստատուն ու պահանջված մակարդակը: Ավելին, անգամ Հայ Ազգի համար ճակատագրական այս պահին, Փաշինյան Նիկոլի իշխանության անդամները թաթախվեցին կոռուպցիոն սկանդալների մեջ և հանդես եկան օրենսդրական ապազգային նախաձեռնություններով:
Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում Կորոնավիրուսով վարակվածների հետ կապված ամենօրյա հայտարարվող թվերը հասարակության մոտ այլևս վստահություն չեն ներշնչում, հարց է ծագում. Արտակարգ դրության՝ արհեստականորեն անընդհատ երկարացումն արդյո՞ք չի ծառայում Հայ Ժողովրդի մոտ «Խաբեբա» անունը վաստակած Փաշինյան Նիկոլի ու իր հեղինակազրկված իշխանության պահպանմանը, և, արդյո՞ք չի նպաստում Հայաստանի բնակիչների կողմից անընդհատ աճող դժգոհությունները ճնշելուն:
Եթե Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից հատկապես վերջին հինգ օրերին հայտարարված՝ Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին վերաբերող կասկածելի թվերը ոչ թե իրականություն են, այլ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությանը ստորաքարշ ծառայելու ստրկամիտ պատրաստակամություն, ապա Հայ Ժողովուրդն այդ խոշորագույն կեղծիքի հեղինակներին կենթարկի քաղաքական ու իրավական պատասխանատվության:

Փաշինյան Նիկոլը հստակորեն գիտակցում է, որ կորցրել է Հայ Ժողովրդի աջակցությունը և վայելում է միայն ու միայն ավանդական Հայ ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին,
Հայոց Ազգային Բանակը, Եռաբլուր Պանթեոնը գիտակցաբար պղծող այլասերված պետական հանցագործների վստահությունը:
Հայաստանում Արտակարգ դրության իրավական ռեժիմն անընդհատ երկարացնելով՝ Փաշինյան Նիկոլն անընդհատ փորձ է անում զրկել Հայաստանի քաղաքացիներին Սահմանադրական իրավունքներից ու ազատություններից՝ սարսափելով հավաքների, միտինգների ու երթերի անցկացումից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հավաքների, միտինգների, երթերի միջոցով, ամրակամք պայքարելու է Հայաստանի այսօրվա՝ ամերիկահպատակ և հայակործան իշխանության դեմ և իր հզոր ներուժով հեռացնելու է Փաշինյան Նիկոլին և նրա սորոսական ու մասոնական գործակալներին Հայաստանի իշխանությունից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է. Փաշինյան Նիկո՛լ, չեղարկի՛ր այլևս հավատ չներշնչող Արտակարգ դրությունը և թույլատրի՛ր միտինգների անցկացումը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան