Search
Close this search box.

Արտակարգ դրությունը կշարունակվի, սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունի, սակայն սահմանափակումները կլինեն ավելի մեղմ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին:

«Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի: Բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունել էր հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում մայիսի 4-ից չեն գործում խիստ սահմանափակումներ։ Պարետի որոշմամբ, սակայն, դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը, կգործեն միայն տաքսիները։